-
13.01.2014|
13:16
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին հանրապետությունում բնակչության շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Գրանցվել է ալկոհոլի չարաշահման 36 դեպք, որից 4-ը 13-14 տարեկան երեխաներ են:
Հետտոնական օրերին ևս խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենային կերակրատեսակներին և մրգերին:
-
12.01.2014|
13:53
Այս մի բանն էինք հավեսով ուտում, սրանից էլ աչքներս վախեցավ: Պարզվում է` մանղալի վրա արված խորովածը վտանգավոր է առողջության համար: Այս մասին հայտարարել են իրանցի գիտնականները: Համաձայն լաբորատոր փորձարկումների արդյունքների և համակարգչային մոդելավորման գործընթացների, գիտնականները պարզել են, որ փայտի վրա պատրաստված խորոված միսը` համեմված փայտի ծխի հետ, անչափ վնասակար է: Թեպետ այս կարծիքի հետ շատերը համաձայն չեն:
-
10.01.2014|
12:49
Հունվարի 9-10-ը Երկրին սպառնացող մագնիսական փոթորկի ազդեցությունից անմասն չեն մնում մեր մոլորակի բնակիչները:
Մասնագետները փաստում են, որ արեգակնային բռնկումների ժամանակ արձակվում է էներգիա, որն անբարենպաստ պայմանների դեպքում (եթե ուղղված է մեզ վրա) կարող է աղավաղել երկրագնդի մագնիսական դաշտը:
-
09.01.2014|
13:43
Ծխողների թիվն աշխարհում անընդհատ աճում է, և մոտ ժամանակներում այն կհասնի մեկ միլիարդի: Այս մասին հաղորդել են ԱՄՆ-ի հետազոտողները:
Վաշինգտոնի համալսարանի Առողջապահության չափման և գնահատման ինստիտուտի հետազոտողների (Institute for Health Metrics and Evaluation) 2012 թվականի տվյալներով, օրը մեկ ծխախոտ ծխողների թիվը 967 միլիոն է, իսկ 1980թ. նրանց թիվը եղել է մոտ 721 միլիոն:
-
08.01.2014|
17:15
Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններն աշխատել են ուժեղացված աշխատակարգով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
-
07.01.2014|
23:35
Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։
-
07.01.2014|
14:32
Մեծ քանակությամբ լոլիկի օգտագործումը դրական է ազդում կանանց հորմոնների, նյութափոխանակության կարգավորման, օրգանիզմում գոյություն ունեցող յուղի և շաքարի վրա: Այն պաշտպանում է օրգանիզմը կրծքի քաղցկեղից:
-
07.01.2014|
14:22
Գիտնականները պնդում են, որ տարբեր տեսակի կախվածություններն առաջանում են որպես սթրեսի դեմ պայքար: Մարդու փխրուն հոգեկան աշխարհը չի դիմանում, և մարդիկ սկսում են փնտրել իրենց ավելի հարմար իրականություն:
-
06.01.2014|
16:18
Բրիտանացի փորձագետների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամուսնական կյանքով ապրող մարդիկ ձեռք են բերում ավելորդ քաշ: Հարցումների արդյունքում շուրջ 1000 մասնակիցներ խոստովանել են, որ հարսանիքից հետո իրենց քաշի ծավալներն աստիճանաբար մեծացել են:
-
05.01.2014|
13:42
Որքան երկար են երեխաներն հավատում Ձմեռ պապիկի գոյությանը, այնքան ավելի երջանիկ կլինեն: Նման կարծիք է հայտնել պրոֆեսոր, նեյրոկենսաբան Կելի Լամբերտը` The New York Times-ին տված հարցազրույցում: